Մարզահամերգային համալիրում ընթանում դատավորների ընդհանուր ժողովը: Օրակարգը բավական հագեցած է: Դատավորները պետք է ընտրեն Սահմանադրական դատարանի իրենց թեկնածուին եւ Բարձրագույն դատական խորհրդի 10-րդ անդամին: Սահմանադրական Դատարանի դատավորի թեկնածուի համար 2-ն են ինքնաառաջադրվել՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը եւ ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դատավոր Արման Կուրեխյանը: