534 դիտում, 2020.07.31 17:59

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի

Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Հայաստանի արևմտյան սահմանագոտի։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ն տեղադրել են նոր մարտական հենակետ:

Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրությունում։

կիսվել նյութով -