23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, այնուհետև դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների պահեստի (մոտ 1000 քմ) ներսում վարձակալած մոտ 150 քմ տարածքում այրվում է էլ․ տեխնիկա։
Հրշեջ-փրկարարները իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրս բերման աշխատանքներ։ Ժամը 17։42-ի դրությամբ հրդեհը մեկուսացված է։ Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիկս Ցոլակյանը։