կարևոր
2044 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-31 16:43

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության հետ

Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության հետ

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Նախարարը ծանոթացել է վարչության ընթացիկ աշխատանքներին, տվել մի շարք հանձնարարականներ:

ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների հետ նախարար Ցոլակյանի այսօրինակ հանդիպում-խորհրդակցությունները շարունակվելու են: