05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց-ծառայության հարցմանը, պատմել են, թե իրենք պատրաստ են արդյոք փոխել ամառվա պլանները, եթե մոտ ժամանակներս բացվի մի շարք երկրների հետ ավիահաղորդակցությունը: Այս մասի հաղորդել է OneTwoTrip-ը, հայտնում է РИА Новости-ն։
Այն երկրների թվում, որտեղ առաջիկայում կարող են հնարավոր դառնալ ուղեւորությունները դրանք են օրինակ, Հունգարիան, Մալդիվյան կղզիները, Հարավային Կորեան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
Ընկերության մասնագետները հետազոտությունն անցկացրել են 2200 օգտատերերի շրջանում եւ պարզել, որ նրանց 79 տոկոսը կցանկանար այցելել այդ պետություններ: Դրա հետ մեկտեղ զբոսաշրջիկների գրեթե կեսը (45 տոկոսը) նշում Է, որ եթե այդպիսի թռիչքները նաեւ հասանելի լինեն օգոստոսի ընթացքում, ապա իրենք չեն փոխի արձակուրդի իրենց պլանները: Հարցման բազմաթիվ մասնակիցներ (77 տոկոսը) պատմել են, որ համավարակի ժամանակ արտասահմանյան հանգստի գրավչությունն իրենց համար ամենեւին չի նվազել:
Իսպանիա կցանկանար մեկնել օգտատերերի 12 տոկոսը, Մալթայի, Խորվաթիայի եւ Չեռնոգորիայի օգտին քվեարկել է զբոսաշրջիկների ութ տոկոսը: Այն պետությունների թվում, որտեղ ճանապարհորդները կցանկանային հայտնվել այս տարի, նշվել են ԱՊՀ-ի երկրները, Շրի-Լանկան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Վիետնամը, Մեքսիկան, Կուբան, Մարոկոն եւ Ճապոնիան։