Նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 67 հազար նոր դեպք է գրանցվել ԱՄՆ-ում, ավելի քան 1,2 հազար մարդ մահացել է։ Այս մասին հաղորդում է Ջոնս Հոպկինսի համալսարանը, որը ամփոփում է դաշնային եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ այլ բաց աղբյուրների տվյալները, հայտնում է РИА Новости-ն։
Մեկ օր առաջ այդ ցուցանիշները կազմում էին համապատասխանաբար 70 776 և 1403։
Ամբողջ ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման 495 015 դեպք է հայտնաբերվել, մահացել է ավելի քան 152 հազար մարդ, ապաքինվել են 1,4 1,4 մլն վարակվածներ։
Ամբողջ աշխարհում գրանցվել է ավելի քան 17 միլիոն վարակման եւ ավելի քան 670 հազար մահվան դեպքեր: Ապաքինվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը։