360 դիտում, 2020.07.31 14:31

Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում. Հայաստանն այստեղ ունի ևս 4 ներկայացուցիչ

Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում. Հայաստանն այստեղ ունի ևս 4 ներկայացուցիչ

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ­ի դասակարգման աղյուսակում:

Օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 7-րդն է, ինչպես նախորդ ամսին: Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 71-րդը, Հրանտ Մելքումյանը` 77-րդը, Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: