կարևոր
1212 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-31 14:09

Մինսկում անցկացվել է վերջին շրջանում ընդդիմության ամենամարդաշատ բողոքի ակցիան

Մինսկում անցկացվել է վերջին շրջանում ընդդիմության ամենամարդաշատ բողոքի ակցիան

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվել է վերջին շրջանում ընդդիմության ամենամարդաշատ, ու հատկանշական է՝ արտոնված, բողոքի ակցիան:

Տարբեր գնահատականներով՝ 35-ից 65 հազար մարդ էր փողոց դուրս եկել՝ աջակցություն հայտնելով նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային: Նա քաղաքական դաշտում նորեկ է, բայց որոշել է դուրս գալ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ այն բանից հետո, երբ նրա ամուսնուն արգելեցին առաջադրվել ու բանտ ուղարկեցին՝ ընտրություններից առաջ երկրում անկարգություններ հրահրելու համար ռուսաստանցի վարձկանների հետ համագործակցելու մեղադրանքով:

Հիշեցնենք, որ այս ցույցից մեկ օր առաջ բելառուսական հատուկ ծառայությունները Մինսկի մերձակայքում ձերբակալել էին Ռուսաստանի 33 քաղաքացիների, որոնք, Բելառուսի պնդմամբ, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցներն էին եւ զանգվածային անկարգություններ էին ծրագրում Բելառուսում:

Մոսկվայում Մինսկից պարզաբանումների են սպասում, Կրեմլից հիշեցնում են, որ Ռուսաստանում դե յուրե «մասնավոր ռազմական ընկերություն» հասկացությունը գոյություն չունի: Բելառուսում նախագահական ընտրությունները նախանշված են օգոստոսի 9-ին: