Ամերիկյան Apple կորպորացիան ծրագրում է iPhone-ի նոր մոդելներ թողարկել սովորականից մի քանի շաբաթ ուշ: Այս մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիի հայտարարությունը, հաղորդում է РИА Новости-ն։
Apple-ը անցյալ տարի նոր մոդելները ներկայացրել է սեպտեմբերի վերջին, համապատասխանաբար, այս տարի դրանց շնորհանդեսը սպասվում է հոկտեմբերին:
Հինգշաբթի Apple-ը հրապարակել է երրորդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշները։ Ընկերության շահույթը հաշվետու ժամանակահատվածում աճել է 12 տոկոսով ՝ մինչեւ 11,253 մլրդ դոլար: Հասույթն աճել է 11 տոկոսով ՝ մինչեւ 59,685 մլրդ դոլար՝ մոտավորապես 52,2 մլրդ դոլար կանխատեսման դեպքում:
Apple-ը, որը հիմնադրվել է 1976 թվականին, զբաղվում է անհատական եւ պլանշետային համակարգիչների, աուդիո նվագարկիչների, հեռախոսների, սմարթ ժամացույցների եւ ծրագրային ապահովման արտադրությամբ: