կարևոր
735 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-31 13:03

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

«Մենք դիմել ենք, որպեսզի ստանանք նյութերը, մեզ պատասխանել են, որ քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա նյութեր չեն տրամադրի, սակայն քրեական գործը կարճված է հանցակազմի բացակայության հիմքով»,- ասաց Սահակյանը։

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութով էր հանդես եկել և հայտարարել, որ 2018-2019 թվականներին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամի, դրանից հետո որևէ քրեական գործ չի հարուցվի, սակայն Մինասյանը չի կարող վերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր, որ մերժել է այս առաջարկը:

Մինասյանի տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):