24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հուլիսի 30-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության Ստեփանակերտի գրասենյակի նորանշանակ ղեկավար Բերտրան Լամոնին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՄԻՊ գրասենյակից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում իրականացվող մի շարք ծրագրեր և մտքեր են փոխանակվել օրակարգային որոշ հարցերի շուրջ:
Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության միջև համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և կորոնավիրուսի համավարակի համատեքստում, ինչպես նաև առաքելության պատրաստակամությունն Արցախի բնակչությանը բազմակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում:
Իր հերթին Բերտրան Լամոնը Մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացրել ԿԽՄԿ առաքելության կողմից նախատեսվող ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով ջանքեր ներդնել առկա համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: