24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հուլիսի 30-ի երեկոյան Երուսաղեմում 16 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտնել Է Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
«Ձերբակալվել Է հասարակական կարգը խախտելու եւ ցուցարարների, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման մեջ կասկածվող 16 մարդ»,-հայտարարել է մամուլի ծառայությունը: Բողոքի ակցիան Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի նստավայրի մերձակայքում անցկացվել է հուլիսի 30-ի ուշ երեկոյան՝ Իններորդ ավայի պահքից հետո, որը սահմանվել էր ի հիշատակ Առաջին եւ Երկրորդ երուսաղեմյան տաճարների կործանման եւ հրեական ժողովրդի պատմության մեջ մի շարք այլ ողբերագական իրադարձությունների:
«Եդիոտ Ահրոնոտ» հրատարակության տեղեկատվության համաձայն, ակցիային մասնակցել է շուրջ երկու հազար մարդ: Բացի այդ, թերթը գրում է, որ ձերբակալվածների թվում եղել է ֆուտբոլային երկրպագուների La Familia խմբավորման առնվազն ութ անդամ, որոնք հանդես են գալիս բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:
Հուլիսի 28-ի երեկոյան հարձակում էր կատարվել Թել Ավիվում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Սեւազգեստ հարձակվողները քարեր, ապակե շշեր են նետել եւ արտասվաբեր գազ կիրառել, ինչի արդյունքում տուժել էր հինգ մարդ:
Ինչպես հայտնել էր Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայիլ Զինգերմանը, «հարձակման եւ հասարակական կարգը խախտելու համար ձերբակալվել Էր հանրահավաքի մասնակիցների վրա հարձակման մեջ կասկածվող մի քանի մարդ, հուլիսի 30-ի առավոտյան նրանց ազատ են արձակել՝ ենթարկելով տնային կալանքի։