կարևոր
1082 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-31 11:49

Մահացել Է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին շունը

Մահացել Է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին շունը

Գերմանական հովվաշունը, որը դարձել Է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին շունը, մահացել է ախտորոշումից մեկ ամիս անց: Այս մասին հաղորդում է National Geographic ամսագիրը, հայտնում է РИА Новости-ն։

Նյու Յորքի նահանգից յոթնամյա Բադդիի մոտ ապրիլի կեսերին շնչառական խնդիրներ են առաջացել, իսկ հունիսի սկզբին ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության կենդանիների եւ բույսերի առողջության տեսչության ծառայությունը հայտնել է, որ նրա մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:

Բադդին մահացել է հուլիսի 11-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը տեղեկացրել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել՝ վագրի, առյուծի ու երկու կատուների մոտ։