500 դիտում, 2020.07.31 11:29

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում հուլիսի 31-ի դրությամբ՝ կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է հաստատվել: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Նոր վարակակիրները Ստեփանակերտում հաստատված օջախների կոնտակտավորներ են, երկու տարբեր ընտանիքների անդամներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 236 մարդու մոտ, որից 167-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 68, ընդհանուր մեկուսացված է 119 քաղաքացի: Թեստավորումների նպատակով 172 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 691 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:

Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։