կարևոր
1002 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-30 23:41

Երևան-Միներալնիե Վոդի չվերթով տուն է վերադարձել ևս 98 ռուսաստանցի

Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Երևան-Միներալնիե Վոդի-Երևան երթուղով ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող արտահանման չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունը մշակել է ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով այդ թռիչքն օգտագործելու հնարավորությունը:

Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ գերատեսչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 30-ին նշված չվերթով տուն են վերադարձել ևս 98 ռուսաստանցիներ։

Ընդհանուր առմամբ համալիր աշխատանքի շրջանակներում Հայաստանից դուրս է բերվել 3284 մարդ։

Ռուսաստանցիների՝ տուն վերադարձի կազմակերպման մասով աշխատանքը շարունակվում է»։