280 դիտում, 2020.07.30 23:36

Պիրլոն գլխավորեց «Յուվենտուս»-ի մինչև 23 տարեկանների թիմը

Պիրլոն գլխավորեց «Յուվենտուս»-ի մինչև 23 տարեկանների թիմը

Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն աշխատանքի է անցել հարազատ ակումբում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պիրլոն կմարզի «Յուվենտուս»-ի մինչև 23 տարեկանների թիմը:

Անդրեա Պիրլոն ֆուտբոլային կարիերան սկսել է 1994 թվականին՝ այդ ընթացքում խաղալով իտալական մի շարք ակումբներում, այդ թվում «Յուվենտուսում», որտեղ մասնակցել է 119 հանդիպման: