12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հուլիսի 30-ին, ժամը 21:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կառավարության մասնաշենքի 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ տեղի է ունեցել Կառավարության 1-ին մասնաշենքի 2-րդ հարկի արտաքին պատին ամրացված էլ.լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման։