334 դիտում, 2020.07.30 23:01

«Նոա»-ն նոր դարպասապահ ունի

«Նոա»-ն նոր դարպասապահ ունի

Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա դարպասապահ Սամվել Հունանյանի հետ: Նա նախկինում հանդես է եկել «Դիլիջան», «Արագած» և «Լոռի» ակումբներում:

Ավելի վաղ երևան ակումբն ունեցել էր մի շարք համալրումներ: «Նոա»-ն արդեն ավարտված մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր: