19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կինը՝ Միշել Բոլսոնարուն, վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հաղորդում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը։
«Միշել Բոլսոնարուն հուլիսի 30-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական»,- ասված է հաղորդագրությունում։
Նրա ինքնազգացողությունը գնահատվում է լավ։ «Առաջին տիկինը կգտնվի նախագահի աշխատակազմի բժշկական անձնակազմի հսկողության ներքո»,- ընդգծել է մամուլի ծառայությունը։
Վերջերս կորոնավիրուսով վարակվել էր նաև Բրազիլիայի նախագահը։ Հուլիսի 7-ին նա տեղեկացրել էր, որ ստացել է թեստի դրական պատասխան։