17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամները հարցեր են ուղղել մամուլում շրջանառվող լուրերի և իրենց հուզող խնդիրների վերաբերյալ: Այս մասին Ավետիսյանն ասաց խմբակցության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում:
«Երեք ժամ ընթացած քննարկումների ժամանակ խմբակցության պատգամավորները հնչեցրեցին ինչպես մամուլի կողմից բարձրաձայնված հարցեր, այնպես էլ այլ հարցեր: Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել այդ հարցադրումների վերաբերյալ իմ մոտեցումները»,- ասաց Ավետիսյանը:
Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների հետ հանդիպելու պայմանավորվածություն դեռ չունի:
Հուլիսի 23-ին Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: Վահրամ Ավետիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչն է: