կարևոր
1413 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-30 18:44

Մայրաքաղաքի զբոսայգիներում ԲԸՏՄ-ն էական խախտումներ չի արձանագրել

Մայրաքաղաքի զբոսայգիներում ԲԸՏՄ-ն էական խախտումներ չի արձանագրել

Հուլիսի 30-ին վաղ առավոտից ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները շարունակել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող համատեղ մշտադիտարկումները Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի ու Կարապի լճի հարակից զբոսայգիներում պարետատան կողմից սահմանված նորմերի նկատմամբ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել դիմակը ճիշտ կրելու, մարդկային կուտակումներ չառաջացնելու պահանջների կատարմանը։ Էական խախտումներ չեն արձանագրվել։ Հայտնաբերվել է դիմակ չկրելու մեկ դեպք` ՀՀ ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։

ԲԸՏՄ-ն շարունակում է ամենօրյա խստացված ստուգայցերը»,- ասված է հաղորդագրության մեջ։