կարևոր
928 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-30 18:27

Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել նախագահական ընտրությունները

Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել նախագահական ընտրությունները

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է հետաձգել նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են այս տարվա նոյեմբերին: Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա ընտրությունները հետաձգման անհարժեշտությունը տեսնում է կորոնավիրուսային համաճարակով եւ փոստով քվեարկության դեպքում խարդախությունների վտանգով պայմանավորված:

«Հաշվի առնելով փոստով համընդհանուր ընտրական իրավունքը, 2020 թվականի ընտրությունները կլինեն պատմության մեջ ամենաանընդունելի խարդախությունը: Դա ահավոր ամոթ կլինի Միացյալ Նահանգների համար։ Պետք է տեղափոխել ընտրությունների ժամկետը, որ քաղաքացիները կարողանան հավուր պատշաճի քվեարկեն առավել հանգիստ ու ապահով»,- գրել է նախագահ Թրամփը: