կարևոր
998 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-30 18:16

ԵՀ-ն խնդրում Է Եվրամիության երկրներին՝ պահպանել սահմանները բացելու վերաբերյալ հանձնարարականները

ԵՀ-ն խնդրում Է Եվրամիության երկրներին՝ պահպանել սահմանները բացելու վերաբերյալ հանձնարարականները

Եվրահանձնաժողովը կոչ է անում Եվրամիության պետություններին՝ պահպանել ԵՄ-ի խորհրդի հանձնարարականները երրորդ երկրներից ուղեւորությունների սահմանափակումները հանելու ուղղությամբ: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ադալբեր Յանցը. գրում է «ՌԻԱ Նովոստի»,-ն:

«Մենք մշտապես հանդես ենք եկել արտաքին սահմանների վրա հսկողության օգտին՝ ի շահ ինչպես սահմանային պետությունների, այնպես էլ նրանց, որոնք չեղարկել են սահմանափակումները ԵՄ-ի ներսում: Կարեւոր է, որպեսզի սահմանների հսկողությունը մնա համակարգված, դա կապահովի Շենգենի գոտու նորմալ գործելուն»,-ասել է Եվրոպայի ներկայացուցիչը: Նա մեկնաբանել է Շենգենի գոտու մեջ առայժմ չմտած Խորվաթիայի՝ ԱՄՆ-ից զբոսաշրջիկներ ընդունելու մտադրության վերաբերյալ հարցը, թեեւ այդ երկիրը բացակայում Է ուղեւորության սահմանափակումները հանելու գծով եվրոպական հանձնարարականների ցուցակից:

«Խորհրդի հանձնարարականներն ուղղված են այն բանին, որպեսզի ԵՄ-ի բոլոր երկրները եւ մյուս պետությունները, որոնք մտնում են Շենգենի գոտու մեջ, միասնական դիրք գրավեն»,-պարզաբանել է Յանցը:

Նա հավելել է, որ պետությունները կարող են պահպանել սահմանափակումներն այն երրորդ երկրների համար, որոնց հետ հանձնարարվել է վերսկսել հաղորդակցությունը, բայց այդ սահմանափակումների արդյունավետությունը կտուժի, եթե սահմանները միակողմնի կարգով բաց լինեն այն պետությունների համար, որոնք չեն մտնում այդ ցուցակի մեջ: «Մենք ակնկալում ենք, որ երկրները մանրամասնորեն կպահպանեն հանձնարարականները:

Կարող են բացառություններ լինել, պետությունները հնարավորություն ունեն սահմանները չբացել այն երկրներից ոչ պարտադիր ուղեւորությունների համար, որոնք ընդգրկված են ցուցակում, բայց դրա արդյունավետությունը մեծապես կախված է այն անդամ պետությունների որոշումներից, որոնք կարող են բացել իրենց սահմանները ցուցակում բացակա երկրների համար»,-պարզաբանել Է ԵՀ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը շարունակում է հանգամանորեն հետեւել իրադրությանը: