05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Կառավարությունը բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի 1991 թվականից 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարոհի Բաթոյանը նշեց, որ ունեն 130 մերժում, ուստի գտնում են որ այս իրավիճակում կարող են 24 քաղաքացու ևս տրամադրել աջակցությունը: Նախարարի խոսքով՝ բնակարանի համար դիմած քաղաքացիներից 130-ին մերժել են, քանի որ քաղաքացիները չեն համապատասխանել չափանիշներին՝ 18 տարին լրանալուն պես սանը պետք է դուրս գրված լիներ մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանար, սեփականության վկայական չունենար և վերջին 5 տարվա ընթացքում բնակարան օտարած չլիներ:
«Մեզ դիմում են նաև քաղաքացիներ, որոնք մանկատան սան են համարվում և փաստացի իրավական ակտի չափանիշներին չեն համապատասխանում, սակայն նույն կարգավիճակում են հայտնվել, որովհետև տեղափոխվել են այլ հաստատություն, կամ հաստատությունն է փոխել կարգավիճակը և դարձել է, օրինակ՝շուրջօրյա գիշերօթիկ հաստատություն կամ գիշերօթիկ դպրոց, բայց գրեթե նույն ֆունկցիան է իրականացրել»,- ասաց նախարար Բաթոյանը:
Նրա խոսքով, նախատեսվել է, որ այդ 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագիր կտրամադրվի, թեև իրավական տեսանկյունից նրանք չեն համապատասխանում չափանիշներին:
Նախարարը տեղեկացրեց, որր 2019 թ. նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ մեկնարկած ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի ապահովման ծրագրի շրջանակում նախատեսված 300 շրջանավարտի փոխարեն բնակարանների գնման վկայագրի է տրամադրվել 133 շրջանավարտի, 22-ի գործերը դեռ քննվում է:
Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով 24 անձի բացառության կարգով բնակարանային աջակցություն կտրամադրվի: