16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Միջազգային գործարար ուղեւորությունների ակտիվացման համար Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են դյուրացնել կորոնավիրուսի անալիզների հանձնումը բիզնեսմենների համար: Այդ մասին հաղորդել է NewsOnJapan-ը. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ճապոնիայի կառավարությունը բիզնեսմեններին առաջարկում է կորոնավիրուսի թեստը հանձնել նախքան նրանց հայտնվելը երկրում: Իշխանություններն այդ մասին բանակցություններ են վարում 16 երկրների հետ, դրանց թվում են՝ Չինաստանը, Թաիլանդը եւ Վիետնամը:
Պլանավորվում է, որ նոր համակարգը կսկսի աշխատել սեպտեմբերի վերջին: Ճապոնիայի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության տվյալների համաձայն, ներկայում միայն մի քանի հարյուր մարդ հնարավորություն ունի թեստավորում անցնել աշխատանքի գծով արտասահման մեկնելուց մեկ օր առաջ: Նոր համակարգի շնորհիվ դա հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Տվյալների բազայում կլինի բժշկական հաստատությունների մեծ ցուցակ, որոնք տրամադրում են այդ ծառայությունը: Առանձին օդանավակայաններում նույնպես հատուկ սարքեր կտեղադրեն թեստավորման համար: