27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մանկատան սաների առաջ կառավարության ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթականը: Վարչապետն այդ մասին նշեց կառավարության նիստում, որի ընթացքում մանկատան 24 սաների բացառության կարգով բնակարանով ապահովելու որչոշում ընդունվեց:
«Մանկատան սաները պետք է ստանան այնպիսի կրթություն, որը հետագա կյանքում կապահովի նրանց սեփական բարեկեցությունն աշխատանքով կառուցելու հնարավորություն: Ցավոք, մենք շատ հաճախ ենք այնպիսի դեպքեր տեսնում, երբ մարդիկ մանկատունն ավարտելուց հետո հայտնվում են կյանքի փակուղում: Դա մեր բոլորի պատասխանատվությունն է»,- ասաց կառավարության ղեկավարը: