կարևոր
1185 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-30 14:35

ԱՀԿ-ն կասկածներ ունի կորոնավիրուսի նկատմամբ հավաքական իմունիտետի ձևավորման առնչությամբ

ԱՀԿ-ն կասկածներ ունի կորոնավիրուսի նկատմամբ հավաքական իմունիտետի ձևավորման առնչությամբ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը կասկածներ ունի, որ մարդկությունը մոտ ապագայում կարող է հավաքական իմունիտետ ձեռք բերել կորոնավիրուսի նկատմամբ. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա՝ ճեպազրույցի ընթացքում արած հայտարարությունը։ 

Ըստ նրա՝ կազմակերպությունը չգիտի, թե Երկրի բնակչության որ մասը պետք է հիվանդանա COVID-19-ով, որպեսզի հնարավոր լինի խոսել հավաքական իմունիտետի առաջացման մասին. «Գիտնականների մեծ մասն այն կաչծիքին է, որ դա բնակչության 60-80 տոկոսն է», հայտարարել է Ռայանը, ու հավելել, որ միևնույն ժամանակ մյուսները կարծում են, որ այդ թիվը կարող է ավելի փոքր լինել:

Բացի այդ, ԱՀԿ ներկայացուցչի խոսքով, կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ «կվառի մեր հասարակությունը», նախքան հավաքական իմունիտետի ի հայտ գալը:

Ռայանի կարծիքով՝ այն գաղափարը, որ նպատակը պետք է լինի հավաքական իմունիտետի ձեռքբերումը, ինչ-որ իմաստով հակասում է հիվանդության վերահսկմանը. «Եվ ի՞նչ կտեսնեինք մենք այդ ժամանակ: Գերծանրաբեռնված հիվանդանոցներ, բազմաթիվ մահեր»,- հստակեցրե է նա:

Ամփոփելով իր խոսքը՝ Ռայանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հաճախ մարդիկ, որոնք հիվանդացել են COVID-19-ով, ապաքինվելուց հետո դեռ զգալի ժամանակ շարունակում են վատ զգալ. «Սա վերաբերում է նաև երիտասարդներին, ովքեր, որպես կանոն, հեշտ են տանում հիվանդությունը»,- ասել է նա։