11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
«Արմենիա» ավիաընկերությունն օգոստոսի 2-ին` ժամը 17:30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից կիրականացնի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից:
«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը կազմում է 11․700 ռուբլի։ Ուղեբեռը կարող է լինել առավելագույնը 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,- նշում են հյուպատոսությունից և հավելում, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։