կարևոր
1691 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-30 14:16

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին.  Տաթև Հայրապետյան

Թուրքիան չի միանա ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին.  Տաթև Հայրապետյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամԱդրբեջանի հարցերով փորձագետ Տաթև Հայրապետյանի կարծիքով՝ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը չի միանա Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողություններին: Այս մասին Հայրապետյանն ասաց հուլիսի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսում:

«Թուրքիան հստակ դրսևորվում է որպես մեզ հակառակորդ երկիր՝ իր քայլերով, գործողություններով, հայտարարություններով: Այդ առումով, բնականաբար, պետք է բոլոր տեսանկյուններից պատրաստված լինել, բայց կարծում եմ, որ Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը նման սխալ չի անի, որովհետև Թուրքիայի ակտիվությունն անվտանգային սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների համար»,- ասաց Հայրապետյանը:

Թուրքիայի և Ադրբեջանի Զինված ուժերը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսել Նախիջևանի տարածքում, որոնք կտևեն մինչև օգոստոսի 10-ը: