Գերմանիայի նախարարների կաբինետը չի արձագանքի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կշտամբանքներին, որոնք արվել են Twitter-ի միջոցով, Էներգտիկայի ոլորտում Մոսկվայի եւ Բեռլինի հարաբերությունների վերաբերյալ: Հուլիսի 30-ին այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի:
«Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել, որ մենք չենք մեկնաբանում ԱՄՆ-ի նախագահի այդ թվիթը»,- նշել են նախարարների կաբինետում: Ավելի վաղ Թրամփը գրել էր, որ «Գերմանիան Ռուսաստանին տարեկան միլիարդավոր դոլարներ Է վճարում Էներգիայի համար», բայց ԱՄՆ-ը միեւնույն է «պետք Է պաշտպանի Գերանիային Ռուսաստանից»:
Ըստ որում նա վերստին Բեռլինին կշտամբել է, որ Գերմանիան, իր կարծիքով, բավականաչափ միջոցներ չի ծախսում ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության օժանդակման համար: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հուլիսի 29-ին հայտարարել է Գերմանիայից 11,9 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման մասին. 6,4 հազարը կմեկնի հայրենիք, շուրջ 5,6 հազարը կվերաբաշխվի Իտալիայում եւ Բելգիայում: Ըստ որում Գերմանիայում կմնա առավելագույնը 25 հազար զինվորական: