կարևոր
1330 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-30 13:45

30 ադրբեջանցի հարձակվել է Քյոլնում հայ գործարարին պատկանող բարի վրա

30 ադրբեջանցի հարձակվել է Քյոլնում հայ գործարարին պատկանող բարի վրա

Հուլիսի 24-ի լույս 24-ի գիշերը, 20-30 դիմակավորված մի խումբ ադրբեջանցիներ կոտրել են Գերմանիայի Քյոլն քաղաքում հայ գործարարին պատկանող բարի պատուհանները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ խումբը հավաքվել է բարի մուտքի դիմաց՝ կեսգիշերին:

Բարի հայ սեփականատերը նշել է, որ դիմակավորված անձինք, ովքեր իրենց ներկայացրել են որպես ադրբեջանցիներ, նրան հարցրել են, թե արդյոք նա հայ է:

Ներխուժողները փորձել են ներխուժել բար՝ ջարդելով պատուհանները բարերի աթոռակներով:

Ոստիկաններն ասում են, որ կա զգալի գույքային վնաս, բայց չեն մանրամասնում: Իրավապահ մարմինները նույնպես ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ հետաքննում են այն: