կարևոր
981 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-30 13:34

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի թագավորին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ երկրի ազգային տոնի՝ Գահակալության օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Մարոկկոյի միջև համագործակցությունը կարձանագրի զգալի առաջընթաց՝ ի շահ երկու ժողովուրդների:

Նախագահը Մուհամմադ Վեցերորդին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Մարոկկոյի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: