կարևոր
1227 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-30 13:13

Ուկրաինայի բնակիչը կորոնավիրուսով վարակվել Է երրորդ անգամ

Ուկրաինայի բնակիչը կորոնավիրուսով վարակվել Է երրորդ անգամ

Ուկրաինայի Տեռնոպոլի մարզի բնակիչը, որի մոտ երկու անգամ կորոնավիրուս էին հայտնաբերել, վարակվել է երրորդ անգամ: Այդ մասին հայտնել է Տեռնոպոլի պետական վարչակազմի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով առողջապահության տարածաշրջանային վարչության պետ Վլադիմիր Բոգայչուկի տեղեկատվությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կա հիվանդ, որ հիվանդացել է արդեն երրորդ անգամ: Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ կորոնավիրուսով հիվանդացածներին դա չի պաշտպանում կրկնական վարակումից»,- նշել է նա:

Բոգայչուկի խոսքով՝ մարզում COVID-19-ի հետ կապած իրավիճակի վատթարացում է նկատվում: Ըստ որում բուժհիմնարկներում առաջին ալիքի կորոնավիրուսով վարակվածներով մահճակալների զբաղվածությունը կազմում է 26,7 տոկոս: Շուրջ 1 100 հիվանդներից ծանր վիճակում Է 30 մարդ: Տեռնոպոլցի բժիշկների տվյալներով՝ մարզում կորոնավիրուսով վարակման ցուցանիշը 271 դեպք է 100 հազար բնակչի հաշվով, մինչդեռ ամբողջությամբ վերցված Ուկրաինայում՝ 159: Համավարակի ամբողջ ընթացքում Ուկրաինայում արձանագրվել է կորոնավիրուսի 68 794 դեպք, առողջացել է 37 394 մարդ, մահացել՝ 1 673-ը: Այս պահին վարակվածների քանակը 29 727 է: