13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար` Սուրեն Պապիկյանի առաջարկով, քննարկվելու է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին պաշտոնից ազատելու հարցը։
e-gov.am հարթակում տեղադրված նախագծում ասվում է․
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռոմանոս Պետրոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ազատվելով այս պաշտոնից , նա նշանակվելու է Շրջակա միջավայրի նախարար։