01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Yerkirmedi.am-ը ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ամենատպավորիչ և տեսարժան վայրերը՝ Հայաստանում, որտեղ կարելի է այցելել 2020-ի ամռանը:
Վայրը` Շիրակի մարզ
Երևանից` 145կմ / 2 ժամ
Թռչկան ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակի՝ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից։ Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 քառակուսի կմ է։ Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 12 կմ դեպի հյուսիս, Չիչխան գետի վրա:
Չիչխան գետը հարուստ է եղել կարմրախայտ ձկնատեսակով: Ձվադրման շրջանում ձկները գետի հոսանքին հակառակ են լողում: Ու մի օր էլ գյուղացիներն ականատես են լինում, թե ինչպես են կարմրախայտերը գետի հոսանքին հակառակ լողալով գալիս ու թռչում մոտ 25 մ բարձրություն ունեցող ջրվեժի վրայով, ինչից հետո էլ ջրվեժի անունը մնում է Թռչկան:
Թռչկանը Ժայռից բխող, շուրջբոլորը իր մաքուր ջրի կաթիլներով ողողող մի ջրվեժ է, որին մեկ անգամ տեսնողը երբեք չի մոռանում, որի մոտ տարեկան հարյուրավոր մարդիկ են երկար ճանապարհ կտրում և հասնում տեսնելու, որի մասին իրենց երեխաներին են պատմում ծնողները, բազում երիտասարդներ մշտապես հավաքվում են նրանով հիանալու:
Թռչկան ջրվեժը 2008թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011թ.-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի։