368 դիտում, 2020.07.29 23:28

«Արարատ»-ը երկու նոր համալրում ունի

«Արարատ»-ը երկու նոր համալրում ունի

«Արարատի» կազմը համալրել են կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

22-ամյա հայ ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: Հայաստանի Մ21 հավաքականում անցկացրել է 7 հանդիպում:

Ստանոևիչն «Արարատի» կազմը համալրել է սերբական «Մաչվայից»: Կարիերայի ընթացքում հանդես էեկել սերբական ակումբներում, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբում՝ պաշտպանելով «Շիրակի» և «Բանանցի» (այժմ «Ուրարտու») գույները: