«Արարատի» կազմը համալրել են կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
22-ամյա հայ ֆուտբոլիստը երևանյան ակումբ է տեղափոխվել Գյումրու «Շիրակից»: Հայաստանի Մ21 հավաքականում անցկացրել է 7 հանդիպում:
Ստանոևիչն «Արարատի» կազմը համալրել է սերբական «Մաչվայից»: Կարիերայի ընթացքում հանդես էեկել սերբական ակումբներում, ինչպես նաև Հայաստանի Բարձրագույն խմբում՝ պաշտպանելով «Շիրակի» և «Բանանցի» (այժմ «Ուրարտու») գույները: