կարևոր
1291 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 23:02

Տանկիստներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

Տանկիստներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

Հուլիսի 28-ից 29-ը զորամիավորումների տանկային ստորաբաժանումների անձնակազմերն անցկացրել են տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկօրյա վարժանքների անցկացման նպատակն է նպաստել տանկիստների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, տանկի մարտավարական- տեխնիկական բնութագրերի լիարժեք տիրապետմանը։