կարևոր
1127 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-29 22:31

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 850 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման համար դադարեցվել է 4 850 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 28-ի դրությամբ  կայացվել է  4 850 կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում, իրականացվել՝  59 054 ստուգում, որից միայն 505-ը՝ նշված օրը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։