կարևոր
2196 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 21:57

Հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ. Ռոբերտ Քոչարյան

Հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ. Ռոբերտ Քոչարյան

Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել` Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել: Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի այդ հատվածում եւ հայկական ուժերը ոչ միայն կանխել են այդ փորձերը, այլեւ արժանի հակահարված տալով, իրենք են բարելավել իրենց դիրքերը․ սա է կատարվել սահմանի այդ հատվածում։ Այս մասին «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հուլիսին Տավուշի սահմանի մոտ ծավալված մարտական գործողություններին։

Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ-երը արձագանքել են ժամանակին, արագ և համարժեք, դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը:

«Ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այս լոկալ միջադեպին եղել այսքան ցավալի: Մենք պետք է դիտարկենք այս ամենը անցած երկու տարվա կտրվածքով: ի՞նչ էր տիրում սահմանի վրա, ի՞նչ էր տիրում հայ-ադրբեջանական շփման գծում»,- ասաց նա:

Ըստ նրա ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, սա տևելու է երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, հակառակն է տեղի ունենում մյուս կողմի համար: 

«Դրա համար պետք է միշտ մտածել դիրքերը ամրապնդելու մասին, ինչը մենք չէինք անում վերջին երկու տարվա ընթացքում, իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը, հավանաբար սովորել էին, որ այդպես պետք է լինի ,երբ կանխվեց, ապա այս ձևով խաղաղ բնակչությանը ռմբակոծելով իրենք փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պատճառով՝ վերադարձնել այն, ինչի համար սա սկսվել է՝ բարելավել դիրքերը»,- ասաց նա:

Անդրադառնալով ադրբեջանահայակական ռազմավարության մշակման մասին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությանը, Քոչարյանն ասաց, որ այսօր իշխանությունները ամեն ինչ ուզում են զրոյական կետից սկսել, բայց գրեթե բոլոր հարցերում վերադառնում են այն կետին, որտեղից սկսել են, որը եղել է: «Այսպիսի լուրջ հարցերում օրիգինալությունը, զրոյակա կետից սկսելը նպատակահարմար չէ և լավ բանի չի բերելու, սա շատ ավեի լուրջ է»,- ասաց նա: