կարևոր
1722 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-29 21:43

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հաղորդումների եթերի ընթացքում դիմակ կրել

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հաղորդումների եթերի ընթացքում դիմակ կրել

ՀՀ ոստիկանությունը հորդորում է հաղորդումների եթերի ընթացքում դիմակ կրել և հայտարարում, որ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։

Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,- նշված է հայտարարության մեջ։