կարևոր
1787 դիտում, 3 տարի առաջ - 2020-07-29 21:22

Եթե պահենք կանոնները ՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալով․ Նիկոլ Փաշինյան

Եթե պահենք կանոնները ՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալով․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ներկայիս համաճարակային իրավիճակը հուսադրող է, բայց այդ հույսը կարող է հօդս ցնդել, եթե այդ հնարավորությունը չօգտագործվի: Պարետատան նիստից հետո ճեպազրույցին ամփոփելով իր խոսքը` ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կորոնավիրուսի ողջ ընթացքում անընդհատ իրենք կենտրոնացել են առողջապահական համակարգի վրա, բայց այն զբաղվում է արդեն իսկ վարակված մարդկանցով, իսկ քաղաքացիների չվարակվելու հարցը լուծվում է առողջապահության համակարգից դուրս՝ ամեն հիմնարկի, թաղամասի, ընտանիքի, անհատի մակարդակով:

«Հետևաբար, մենք պետք է հոգ տանենք միմյանց մասին՝ չվարակենք ուրիշներին և չվարակվենք ինքներս: Դրա համար պետք է պահպանել երեք պարզ կանոն՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և պարբերաբար ախտահանել ձեռքերը:

Եթե մենք այս կանոնները պահենք՝ շատ շուտով կորանավիրուսի մասին կխոսենք անցյալ կատարյալով: Իսկ եթե չպահպանենք, ցավոք սրտի, այս բրիֆինգների շարքը կշարունակվի:

Եկեք այնպես անենք, որ այս բրիֆինգների շարքը չշարունակվի և մեր բրիֆինգները լինեն բոլորովին ուրիշ հարցերի՝ մեր տնտեսական և այլ խնդիրների լուծման վերաբերյալ»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: