552 դիտում, 2020.07.29 20:04

«Սևիլիա»-ի ֆուտբոլիստը «Ռոմա»-ի հետ խաղից առաջ վարակվել է կորոնավիրուսով

«Սևիլիա»-ի ֆուտբոլիստը «Ռոմա»-ի հետ խաղից առաջ վարակվել է կորոնավիրուսով

Իսպանական «Սևիլիա»-ի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնել, և ֆուտբոլիստներից մեկի պատասխանը դրական է եղել։ Ֆուտբոլիստի անունը չի նշվում: «Սևիլիա»-ի բոլոր ֆուտբոլիստները կրկին թեստավորվել են, և չեղարկվել է թիմի մարզումը:

«Սևիլիա»-ն Եվրոպայի լիգայի շրջանակներում օգոստոսի 6-ին պետք է մրցի իտալական «Ռոմա»-ի հետ: