կարևոր
1713 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 19:56

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում օգտագործել Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորությունը

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում օգտագործել Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորությունը

ՀՀ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին օգտագործել  իրավիճակը որպես Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորություն։ Պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով օդային տրանսպորտի վերաբացման խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ այս ժամանակահատվածը լավ հնարավորություն է հանգիստը կազմակերպելու Հայաստանում։

«Սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ներքին տուրիզմը զարգացնենք և համոզված եմ, որ մեր շատ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տեսարժան վայրերում չեն եղել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  բոլոր հյուրանոցների և սննդի օբյեկտների նկատմամբ տեսչական շատ խիստ հսկողություն է սահմանվելու, որպեսզի գործունեությունը կազմակերպեն ըստ ընթացիկ իրավիճակի և ըստ պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների։