492 դիտում, 2020.07.29 18:57

Կորոնավիրուսով կրկնավարակի մի քանի դեպք ունենք արձանագրված․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով կրկնավարակի մի քանի դեպք ունենք արձանագրված․ Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսով կրկնավարակի մի քանի դեպք կա արձանագրված։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ գիտական հետազոտություններ են պետք պարզելու համար, թե ինչով են պայմանավորված կրկնավարակի դեպքերը, որովհետեւ դրանք ամեն դեպքում լայնածավալ եւ մեծամասշտաբ չեն։

Նախարարի խոսքով, ամենայն հավանականությամբ, կրկնավարակի դեպքերը պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, «մի գուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով»։ Ամեն դեպքում, կրկնավարակի դեպքեր գրանցվել են նաեւ աշխարհի այլ երկրներում։

«Դա մեզ եւս մեկ առիթ է տալիս մտածելու, որ հիվանդանալ-լավանալը դեռ չի նշանակում, որ մենք չպետք է պահպանենք կանոնները։ Բայց միեւնույն ժամանակ դեռ այնպիսի անհանգստանալու առիթ չէ, որ բոլոր հիվանդացած-լավացածները անպայմանորեն կարճ ժամանակում նորից վարակվելու են այդ հիվանդությամբ», - ասաց նախարարը։