կարևոր
1656 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 18:23

ՌԴ-ի բուհերի մեծ մասը պատրաստ Է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ին

ՌԴ-ի բուհերի մեծ մասը պատրաստ Է ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ին

ՌԴ-ի բարձրագույն ուսումնական հաստատությունների 8 տոկոսն ուսումնական տարվա սկիզբը հետաձգել է սեպտեմբերի 14-ին, մնացած բուհերը պատրաստականություն են հայտնել ուսումնական տարին սկսել սեպտեմբերի 1-ից: Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

«Բայց անհրաժեշտության դեպքում բուհերը կարող են ուսումնական տարվա սկիզբը հետաձգել ոչ ավելի, քան երկու ամսով»,-ասել Է Գոլիկովան՝ հուլիսի 29-ին հանդես գալով երկրում սանիտարա-համաճարակաբանական իրադրության շուրջ անցկացված խորհրդակցության ժամանակ:

Նա ճշտել Է, որ բոլոր բուհերում հետեւելու են ուսանողների առողջական վիճակին եւ չափելու են նրանց ջերմությունը: Հատուկ ուշադրություն է հատկացվելու հանրակացարաններին, որոնցում, ինչպես հայտնել է փոխվարչապետը, ապրում Է շուրջ 800 հազար մարդ: «Բուհերին տրվելու են հանձնարարականներ, որոնք նախատեսում են հանրակացարանների տարածքում սանիտարական անվտանգության պլանավորում եւ միջոցներ ձեռնարկելու պատրաստականություն վարակի տարածման սպառնալիքի առաջացման դեպքում»,-հավելել է Գոլիկովան:

«Ներկայում Ռուսաստանի համալսարաններում սովորում Է ավելի քան 230 հազար օտարերկրացի ուսանող, որոնցից 85 հազարն ապրում է հանրակացարաններում, շուրջ 100 հազարը համավարակի ժամանակ մեկնել է ՌԴ-ից: Բայց մենք նաեւ սպասում ենք, որ, ընդունման արշավի արդյունքներով, մոտավորապես 15 հազար օտարերկրացի ուսանողներ կսովորեն ռուսաստանյան բուհերում»,-ասել է փոխվարչապետը: