կարևոր
1026 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-29 17:30

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սոցցանցերը վերահսկող օրենքների փաթեթը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սոցցանցերը վերահսկող օրենքների փաթեթը

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մշակած «սոցմեդիայի կանոնակարգմանմասին» օրենքի փաթեթի նախագիծը։ 10 հոդվածից բաղկացած փաթեթը երեկ (հուլիսի 28-ին) տեղի ունեցած քննարկումներից հետո այսօր ընդունվել է մեջլիսի լիագումար նիստում։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նախագծով մի շարք կանոնակարգումներ է մտցվելու համացանցի թուրքական հատվածում ծառայություններ մատուցող սոցիալական ցանցերի գործունեության մեջ։ Ըստ այդմ՝ բոլոր այն սոցցանցերը, որոնք Թուրքիայի տարածքից կունենան օրական առնվազն 1 մլն այցելություն, պարտավոր են լինելու այդ երկրում մշտական ներկայացուցիչ տեղակայել։ Այս պարտավորությունը չկատարող սոցցանցերի հասանելիությունը Թուրքիայի տարածքում կսահմանափակվի սկզբում 50, ապա՝ 95 տոկոսով։ Վերջին պահին 

Այսուհետև ֆիզիկական անձինք ևս կարող են դիմել սոցցանցային ծառայություն մատուցողներին անթույլատրելի բովանդակության հեռացման կամ հասանելիության արգելքի պահանջով։ Ծառայություն մատուցողը պարտավոր է լինելու սահմանված ժամկետում դրական կամ բացասական պատասխան տալ դիմողներին։ Հակառակ դեպքում նրանց տուգանքներ են սպառնում։ Տուգանքները 10000 թուրքական լիրայից կարող են հասնել մինչև 1 մլն լիրայի (146000 դոլար)։

Այն սոցիալական ցանցերը, որոնք սահմանված ժամերի ընթացքում չեն հեռացնի դատարանի կողմից հակաօրինական ճանաչված բովանդակությամբ հրապարակումները, ստիպված կլինեն փոխհատուցել դրանից բխող վնասները։ 

Ծառայություն մատուցող սոցցանցերը պարտավոր են լինելու նաև Թուրքիայի օգտատերերի տվյալները պահել այդ երկրի ներսում։ Սահմանված որևէ պահանջի չկատարման դեպքում սոցցանցերի հասանելիությունը կարող է երկրում մինչև 95 տոկոսով արգելափակվել։ Առերևույթ հանցակազմ պարունակող հրապարակումների դեպքում հասանելության սահմանափակումը կարող է փոխարինվել այդ հրապարակումները հեռացնելու որոշմամբ։