կարևոր
1082 դիտում, 1 տարի առաջ - 2020-07-29 23:36

Հզոր տեղատարափներից Ճապոնիայի գյուղատնտեսության վնասը կազմել Է շուրջ 1 մլրդ դոլար

Հզոր տեղատարափներից Ճապոնիայի գյուղատնտեսության վնասը կազմել Է շուրջ 1 մլրդ դոլար

Հզոր տեղատարափ անձրեւները, որոնք հուլիսին ընդգրկել էին Ճապոնիայի տարբեր շրջանները, երկրի գյուղատնտեսությանը հասցրել են 105,8 միլիարդ իենի (շուրջ 1 միլիարդ դոլարի) չափով վնաս: Այս մասին հաղորդվում Է գյուղատնտեսության, անտառաբուծության եւ ձկնորսության նախարարության կայքում, հաղորդում է ТАСС-ը։

Նշված է, որ ամենամեծ վնասը հասցվել է Ճապոնիայի անտառահանդերին, կորուստները կազմել են 49,6 միլիարդ իեն (շուրջ 470 միլիոն դոլար): Տեղատարափ անձրեւների հետեւանքով Ճապոնիայում զոհվել է 80 մարդ, եւս չորսը համարվում է անհայտ կորած: Տարերքի հիմնական հարվածը բաժին է ընկել Կումամոտոյի հարավ-արեւմտյան պրեֆեկտուրային, այնտեղ զոհվել է առնվազն 65 մարդ: Ներկայումս տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել է Ինքնապաշտպանության ազգային ուժերի ավելի քան 20 հազար զինվոր։