կարևոր
1632 դիտում, 2 տարի առաջ - 2020-07-29 16:59

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 300 հազարի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 300 հազարի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 300 հազարի: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին, հաղորդում է РИА Новости-ն։

IRINN հեռուստաալիքի եթերում առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ անցած 24 ժամվա ընթացքում հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսով վարակման 2636 նոր դեպք, մահացել է 196 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 19-ից ի վեր, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին երկրում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին, հասել է 298 հազար 909-ի, մահացել է 16 հազար 343 մարդ:

Միեւնույն ժամանակ ապաքինվածների թիվը հասել է առնվազն 259 հազար 116-ի:

Համաճարակաբանական իրադրության վատթարացման կապակցությամբ իշխանությունները հուլիսի 5-ից սահմանել են դիմակների պարտադիր կրում երկրի անբարենպաստ շրջաններում, հասարակական վայրերում: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ավելի վաղ հայտարարել էր, որ երկիրը վերապարում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը, որն սկսվել է հունիսի կեսերին։