17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Նորքի «Մանկան տան» COVID -19-ի համաճարակային օջախը նույնպես համարվում է վերացած` ինչպես «Մարի Իզմիրլյան» մանկատանը, քանի որ հիվանդության վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է առավելագույն գաղտնի շրջանը եւս, եւ նոր դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են Արաբկիր բժշկական համալիրից։
«Հիշեցնենք, որ հունիսի 11-ից «Արաբկիր» ԲՀ-ի մասնագիտական խումբը, առողջապահության նախարարի հանձնարարականով, անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ է իրականացրել տեղում` հենց «Մանկան տանը», իսկ հիվանդանոցային բուժման կարիք ունեցող երեխաները բուժվել են «Արաբկիրի» համապատասխան բաժանմունքներում»: